կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ Պետդեպում անդրադարձել են ՌԴ-ի հետ համագործակցության պատճառով Չինաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին

ԱՄՆ Պետդեպում անդրադարձել են ՌԴ-ի հետ համագործակցության պատճառով Չինաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին

ԱՄՆ արտաքին գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսել է այն մասին, թե արդյոք Վաշինգտոնը Պեկինի դեմ պատժամիջոցներ կկիրառի՞ Մոսկվային աջակցելու համար։

Փրայսը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք չենք պատրաստվում հայտարարել, թե ինչի դա կարող է հանգեցնել։ Երկու ՛՛ավտոկրատ՛՛, որոնք ցանկանում են աշխարհն ավելի փակ, ավելի քիչ ազատ տեսնել, միավորում են իրենց ուժերը։ Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ ձև կարող է ստանալ նման համագործակցությունը՛՛։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Պեկինից օգնություն չի խնդրել՝ Ուկրաինայում ռազմական ներխուժման համար։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, թե արևմտյան լրատվամիջոցների պնդումները, թե Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել, ապատեղեկատվություն են։

 

  • Կիսվել: