երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին խնդրել է հավանություն տալ զինամթերքների վաճառքին իսրայելական տանկերի համար

ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին խնդրել է հավանություն տալ զինամթերքների վաճառքին իսրայելական տանկերի համար

ԱՄՆ պետդեպարտամենտը խնդրանքով դիմել է Կոնգրեսին, որպեսզի վերջինը հավանություն տա իսրայելական տանկերի համար տասնյակ հազարավոր զինամթերքների վաճառքին, CNN-ին տեղեկացրել է հարցին ծանոթ աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ խնդրանքը, որն ստացվել է վերջին շաբաթվա ընթացքում եւ քննարկվում է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի եւ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից, վերաբերում է 45 000 արկերին «Merkava» իսրայելական տանկերի համար։

Աղբյուրն ավելացրել է, որ կոմիտեների վրա ճնշում է գործադրվում պետդեպարտամենտի կողմից, որպեսզի խնդրանքիըշտապ հավանության արժանանա։

Նոյեմբերի սկզբին պետդեպարտամենտը պաշտոնապես տեղեկացրել էր Կոնգրեսի ղեկավարներին այն մասին, որ Իսրայելին կհանձնի սարքավորումներ գերճշգրիտ  ռումբերի արտադրման համար (320 մլն դոլար արժողությամբ), ավելի վաղ տեղեկացրել էր CNN հեռուստաալիքը։

Իսրայելը մի քանի երկրներից, ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, ստացել է 200 բեռնատար ինքնաթիռ ռազմական սարքավորումներով, ներառյալ զինամթերքներ, զրահատեխնիկա եւ զենք, տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

Այստեղ ավելացրել են, որ պատերազմի սկզբից առաքվել է ավելի քան 10 000 տոննա ռազմական տեխնիկա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: