ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ռուսական նավթ տեղափոխող 65 լցանավեր մնացել են Չինաստանի, Սինգապուրի և ՌԴ-ի ափերի մոտ
ԱՄՆ պատժամիջոցների պատճառով 65 լցանավեր, որոնք տեղափոխում են ռուսական նավթ, մնացել են Չինաստանի, Սինգապուրի և Ռուսաստանի ափերի մոտ, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով MarineTraffic և LSEG նավի հետագծման ծառայությունների տվյալները։
Նշվում է, որ 5 լցանավեր չինական նավահանգիստների մոտակայքում են լողում, ևս 7-ը գտնվում է Սինգապուրի մոտ, իսկ մնացածը Ռուսաստանի ափերի մոտ է՝ Բալթիկ ծովում և Հեռավոր Արևելքում:
Հունվարի 10-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Ցանկում ներգրավված է առնվազն 183 լցանավ՝ տարբեր երկրների դրոշներով, որոնք, ենթադրաբար, ռուսական նավթ և նավթամթերք էին տեղափոխում՝ խախտելով արևմտյան պատժամիջոցները։