ԱՄՆ պաշտպանության նախարարը ևս Իսրայելում է
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Իսրայել, հայտնում է AFP-ն։
«Օսթինը այցով եկել է Իսրայել՝ համերաշխություն դրսևորելու համար»,- գրում է գործակալությունը։
Նա կհանդիպի երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ իսրայելական բանակի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների միջև շարունակվող պատերազմի ֆոնին, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Օսթինը նաև կհանդիպի իր իսրայելցի գործընկերոջ՝ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և Իսրայելի ռազմական կաբինետի անդամների հետ՝ քննարկելու «Իսրայելի օպերատիվ պլանավորումը և նպատակները, ինչպես նաև անվտանգության աջակցության կարիքները»,- հայտնում է գերատեսչությունը:
«Սա շատ հստակ ազդանշան է ուղարկում Իսրայելի անվտանգության նկատմամբ ԱՄՆ հանձնառության խորության մասին»,- ասել է Պենտագոնի խոսնակը՝ մեկնաբանելով Օսթինի այցն Իսրայել։