երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ԱՄՆ Պաշտպանական հետախուզական գործակալության կենտրոնի ղեկավարը ժամանել է Բաքու

ԱՄՆ Պաշտպանական հետախուզական գործակալության կենտրոնի ղեկավարը ժամանել է Բաքու

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորը ժամանել է Բաքու՝ խորհրդակցությունների նպատակով՝ հայտնել էն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից:

«Մենք ջերմորեն ողջունում ենք ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից հետախուզական վարչության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորին, ով Բաքու է ժամանել Ադրբեջանի կառավարության հետ անվտանգության ոլորտում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հարցերի շուրջ խորհրդակցելու համար»,- նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին։

  • Կիսվել: