հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ նախագահը՝ Ուկրաինայի իրադրության մասին

ԱՄՆ նախագահը՝ Ուկրաինայի իրադրության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նա պատասխանել է այդ երկրի տարածքային զիջումների, քիմիական զենքի կիրառման և G20-ին Կիևի մասնակցության վերաբերյալ հարցերին։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։

Պատասխանելով հարցին, թե Կիևը արդյոք պե՞տք է զիջումների գնա հրադադարի համար, Բայդենն ասել է, որ նման որոշումները կախված են միայն Ուկրաինայի իշխանություններից։

«Դա ամբողջությամբ կախված է Ուկրաինայից, ոչինչ չի լուծվի առանց Ուկրաինայի մասնակցության: Նրա՛նք պետք է որոշում կայացնեն»,- ասել է ԱՄՆ նախագահը, միաժամանակ հույս հայտնել, որ Կիևը զիջումների չի գնա:

Բացի դրանից՝ Բայդենն Ուկրաինային հրավիրել է մասնակցելու G20-ի հանդիպումներին։ Նա պարզաբանել է, որ դա հնարավոր է G20-ից Ռուսաստանի դուրսմղման դեպքում։ Սակայն այդ նախաձեռնությանը կարող են հակազդել Ինդոնեզիան և այլ երկրներ։

«Իմ կարծիքով՝ պետք է խնդրենք, որ Ուկրաինան կարողանա մասնակցել G20-ի հանդիպումներին և լինել դիտորդ»,- նշել է նախագահը:

Հարցին, թե արդյոք Բայդենը հավատո՞ւմ է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները կփոխեն Ռուսաստանի որոշումներն Ուկրաինաjի իրավիճակի վերաբերյալ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ես այդպիսի բան չեմ ասել: Պատասխանը՝ ոչ»: Բայդենը հավելել է, որ խնդրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով անցկացնել՝ միասնությունը պահպանելու համար։ Նա կոչ է արել Արևմուտքին՝ միավորվել Ռուսաստանի դեմ:

Ուկրաինացի պատգամավոր Իլյա Կիվան, որը զրկվել է պատգամավորական մանդատից, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, թե Կիևն ինքը պետք է որոշի՝ գնալ տարածքային զիջումների, ասել է. «Այժմ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը լվանում է ձեռքերը, և  Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված ​​է»:

  • Կիսվել: