ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ պաշտպանական օգնության նոր փաթեթը կլինի արագ ու հզոր. Զելենսկի

ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ պաշտպանական օգնության նոր փաթեթը կլինի արագ ու հզոր. Զելենսկի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ Զելենսկին հայտարարել է, թե Բայդենը խոստացել է Սենատի հաստատումից հետո անհապաղ ստորագրել Ներկայացուցիչների պալատի հաստատած օրինագիծը՝ Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու համար:

«Օրենքի ընդունումից հետո մենք քննարկել ենք պաշտպանական օգնության առաջին փաթեթը։ Ես ունեմ ԱՄՆ նախագահի հավաստիացումները, որ այն կլինի արագ, հզոր և կուժեղացնի մեր հակաօդային, հեռահար ու հրետանային հնարավորությունները»,-ասել է Զելենսկին:

Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ օրենսդրության ուժի մեջ մտնելուն պես ԱՄՆ-ն անհապաղ ռազմական օգնության նոր փաթեթներ կտրամադրի:

 

  • Կիսվել: