ԱՄՆ նախագահը հանրապետականներին կոչ է անում անհապաղ դադարեցնել շաթդաnւնը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում հանրապետականներին կոչ է արել նոյեմբերի 5-ից դադարեցնել շաթդաունը՝ դեմոկրատներին զրկելով ֆիլիբաստերի կանոնի (տևական քննարկումների) միջոցով բյուջեի ընդունումն արգելափակելու հնարավորությունից: Այս մասին Թրամփը հայտարարել է սենատորների հետ նախաճաշի ժամանակ, տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
«Կարծում եմ, դա շատ կարևոր է, մեզ անհրաժեշտ է բացել երկիրը: Եվ դա այսօր կեսօրին անելու միջոցը ֆիլիբաստերի կանոնի չեղարկումն է»,-ասել է նա և զգուշացրել, որ առանց այս ընթացակարգի չեղարկման (այն փոքրամասնությանը հնարավորություն է տալիս խոչընդոտել որոշումների ընդունմանը-խմբ.) Կոնգրեսը կաթվածահար կլինի առաջիկա տարիներին:
Նա ընդգծել է, որ Կոնգրեսը նախկինում միշտ համաձայնել է ժամանակավոր երկարաձգումներին, սակայն առաջին անգամ դա տեղի չի ունեցել:
Նշենք, որ ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ից սկսվել է ֆինանսական նոր տարին, բայց Կոնգրեսը դեռ չի հասցրել համաձայնեցնել բյուջեն, ինչի հետևանքով կառավարությունը չի կարողանում աշխատել:


