երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ նախագահն Իրանին կոչ է անում չհարվածել Իսրայելին

ԱՄՆ նախագահն Իրանին կոչ է անում չհարվածել Իսրայելին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հրապարակավ նախազգուշացրել Է Իրանին ՝ Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մի արեք դա»,-ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով Թեհրանին ուղղված իր ուղերձի մասին՝ Մերձավոր Արևելքում Իսլամական Հանրապետության մոտալուտ հարվածի մտավախությունների ֆոնին:

Նա հավելել է, որ իրենք կաջակցեն Իսրայելին և կօգնեն նրան պաշտպանվել, իսկ Իրանը «հաջողություն չի ունենա»:

  • Կիսվել: