ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ նախագահի ստորագրությունը վստահելի չէ. Խաթիբզադե

ԱՄՆ նախագահի ստորագրությունը վստահելի չէ. Խաթիբզադե

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ վերադառնալու պայմանը պատժամիջոցների արդյունավետ, համատեղ և ստուգելի վերացումն է, և այդ երկրի նախագահի ստորագրությունը վստահելի չէ», գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ օրը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ռադիոհեռուստատեսության գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձի պայմաններին, ասել է. «ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ վերադառնալու պայմանը պատժամիջոցների արդյունավետ, միասնական և ստուգելի վերացումն է, և դա է Վիեննայում մեր բանակցությունների ամբողջ նպատակը»։

Խաթիբզադեն շարունակել է. «Եթե ԱՄՆ-ը Վիեննայում բանակցություններն մասնակցի այս պպայմաններն ընդունելով. և պատրաստ լինի ամբողջովին ու ստուգելու հնարավորությամբ չեղարկել պատժամիջոցները, ​​ապա համաձայնությունը կկայանա ամենակարճ ժամկետում»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Իհարկե, մենք երաշխիքներ ենք ուզում, որ ԱՄՆ-ն այլևս չի ծաղրի միջազգային իրավունքը»:

Խաթիբզադեն ընդգծել է. «Միացյալ Նահանգները, ներառյալ՝ գործող վարչակազմը, ցույց են տվել, որ չեն կարող կատարել իրենց կողմից տրված երաշխիքները: ԱՄՆ նախագահի ստորագրությունն այնքան վստահելի ու արժեքավոր չէ, որքան նրանք պնդում են, ուստի բնական է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և բանակցող թիմը պնդում է անհրաժեշտ երաշխիքների տրամադրման վրա»։

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի կապակցությամբ Եվրոպայի անգործությանը և խոստումները չկատարելուն, Խաթիբզադեն հավելել է. «Մենք մշտապես բարձրացրել ենք Եվրոպայի անգործության և դրան զուգահեռ՝ ԱՄՆ-ի կողմից 2231 բանաձևի խախտման և ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցերը: Սակայն Միացյալ Նահանգները ոչ միայն միակողմանի պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, այլ նաև ցույց տվեց, թե որքան անուշադիր է Եվրոպան իր պարտավորությունների նկատմամբ»:

 

  • Կիսվել: