ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կմեկնի Գազա
ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի խնդիրներով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Գազա։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։
Նա նշել է, որ Վաշինգտոնում հույս ունեն, որ Ուիթքոֆի այցը հակամարտության գոտի «կնպաստի հրադադարի հաստատմանը և մարդասիրական միջանցքի բացմանը»։
Գազա այեցլությունից հետո Ուիթքոֆը կմեկնի Հռոմ, որտեղ վաղը հանդիպում կունենա Իսրայելի և Քաթարի ներկայացուցիչների հետ։


