ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ՌԴ-ի և Լուկաշենկոյի դեմ
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով ռազմական գերատեսչությունների ղեկավարներին: Բացի այդ՝ Միացյալ Նահանգներրը նաեւ նոր միջոցներ է կիրառել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։
ԱՄՆ Պետդեպը պատժամիջոցներ է սահմանել 11 ռուս զինվորականի, այդ թվում՝ պաշտպանության մի քանի փոխնախարարի եւ ՌԴ ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի նկատմամբ։
Պատժամիջոցները սառեցնում են ԱՄՆ-ի բոլոր ակտիվները, որոնք կարող են ունենալ նրանք, ում դեմ դրանք ուղղված են, եւ, որպես կանոն, արգելում են ամերիկացիներին գործ ունենալ դրանց հետ:
Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: