հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ն Վրաստանին նախազգուշացրել է պատժամիջոցների վտանգի մասին

ԱՄՆ-ն Վրաստանին նախազգուշացրել է պատժամիջոցների վտանգի մասին

ԱՄՆ վարչակազմը Վրաստանի կառավարությանը և մասնավոր հատվածին կրկին զգուշացրել է նրանց դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին՝ կապված Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հետ։

«Ինչ վերաբերում է Վրաստանում ռուսական ինքնաթիռներին, ապա շատ արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ Մեզ մտահոգում է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնումը։ Սա կարող է նշանակել, որ ընկերությունները, վրացական օդանավակայանները կարող են հայտնվել արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի տակ»,- լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Հիմա Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնելու ժամանակը չէ»,- պնդել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը։

  • Կիսվել: