կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Էր Ռիադին հարձակողական զենքի վաճառքը վերսկսելու հնարավորությունը. Reuters

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Էր Ռիադին հարձակողական զենքի վաճառքը վերսկսելու հնարավորությունը. Reuters

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Սաուդյան Արաբիային հարձակողական զենքի վաճառքի արգելքը հանելու հնարավորությունը՝ իր առաջիկա մերձավորարևելյան շրջագայության շրջանակում։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մի քանի հանդիպումների ժամանակ պնդել են, որ ամերիկյան կողմը հրաժարվի Էր Ռիադին միայն պաշտպանական զենք վաճառելու քաղաքականությունից։

Ըստ Reuters-ի՝ Բայդենը ձգտում է վերականգնել լավ հարաբերություններն Էր Ռիադի հետ, ավելացնել նավթի մատակարարումները Պարսից ծոցի երկրներից և զարգացնել արաբական ավելի սերտ կապերն Իսրայելի հետ՝ Իրանին հակազդելու համար։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ մի շարք կոնգրեսականների օգնականներին, հարձակողական զենքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցում Բայդենը կարող է բախվել Սաուդյան Արաբիային քննադատող Հանրապետական ​​և Դեմոկրատական ​​կուսակցությունների որոշ անդամների անհամաձայնությանը:

Հուլիսի 13-16-ը Բայդենը կմեկնի մերձավորարևելյան շրջագայության, որի ընթացքում կայցելի Իսրայել, Պաղեստին և Սաուդյան Արաբիա։

  • Կիսվել: