չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 200 մլն դոլարի օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 200 մլն դոլարի օգնության նոր փաթեթ

Վաշինգտոնը Կիևին կտրամադրի 200 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանային զինամթերք և հրթիռներ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով Ուկրաինայի աջակցության շփման խմբի հանդիպմանը։

«Ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն հայտարարում է Ուկրաինային 200 միլիոն դոլարի չափով պաշտպանական օգնության նոր փաթեթի մասին», - Օսթինի խոսքերն է մեջբերում Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ օգնության նոր փաթեթը կներառի AIM-9M հրթիռներ հակաօդային պաշտպանության համար, հրետանային զինամթերք, բարձր ճշգրտության զինամթերք, միջոցներ անօդաչուների դեմ պայքարի համար և հակատանկային միջոցներ։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելուց ի վեր ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրված ընդհանուր ռազմական օգնությունն, այսպիսով, կկազմի 43,9 միլիարդ դոլար։

  • Կիսվել: