ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 425 միլիոն դոլար օգնություն կտրամադրի
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն Ուկրաինային անվտանգության և պաշտպանության կարևորագույն կարիքները հոգալու նպատակով կտրամադրի 425 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն, հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
Նշվումէ , որ օգնության փաթեթն, ի թիվս այլ բաների, ներառում է նաև ռազմամթերք NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար, Stinger հրթիռներ, ռազմամթերք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, ռազմամթերք HIMARS-ի համար, Javelin հակատանկային համակարգեր: