ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարում հեռահար ATACMS հրթիռներ, սակայն այլ տարբերակներ է դիտարկում. գերենալ

ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարում հեռահար ATACMS հրթիռներ, սակայն այլ տարբերակներ է դիտարկում. գերենալ

ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարում հեռահար ATACMS հրթիռներ, փոխարենը դիտարկում է այլ տարբերակներ, որոնք թույլ կտան ուկրաինացի զինվորականներին մեծացնել հեռահարությունը մարտի դաշտում: Այս մասին Defence One-ին ասել է ԱՄՆ Միացյալ շտաբների պետերի ղեկավար գեներալ Մարկ Միլին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ունի համեմատաբար քիչ ATACMS, և ԱՄՆ զինված ուժերը պետք է պահպանեն նման կարևորագույն զենքի պաշարը: Միևնույն ժամանակ, Միլիի խոսքով, կան այլ համակարգեր, որոնք կարող են գործել նույն տիրույթում:

Բացի այդ, ինչպես նշել է Միլին, Ուկրաինայի տարածքում պատերազմը բացահայտել է ՛՛սովորական զինամթերքի սպառման անհավանական տեմպերը՛՛, և այժմ ԱՄՆ-ն վերանայում է դրանց անհրաժեշտության գնահատականները մեծ պատերազմի դեպքում:

  • Կիսվել: