կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ԱՄՆ-ն տեղյակ չի եղել և չի մասնակցել իսրայելական ԶՈւ գործողություններին. Բայդենը՝ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի մահափորձի մասին

ԱՄՆ-ն տեղյակ չի եղել և չի մասնակցել իսրայելական ԶՈւ գործողություններին. Բայդենը՝ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի մահափորձի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանել է հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները սատարու՞մ են «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի մահափորձը:

«Միացյալ Նահանգները տեղյակ չի եղել և չի մասնակցել իսրայելական ԶՈՒ գործողություններին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բայդենը։

Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը հայտարարել էր, որ ավիահարվածներ է հասցրել Բեյրութի այն արվարձանին, որտեղ գտնվում էր «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը:

Իր հերթին «Հեզբոլլահը» հերքել էր այդ տեղեկությունը՝ ընդգծելով, որ Հասան Նասրուլլան ապահով վայրում է:

  • Կիսվել: