շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Պետդեպի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Պետդեպի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

՛՛Մենք նախկինի պես հավատում ենք, որ համաձայնագիրը հնարավոր է, և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին առաջիկա ամիսներին՛՛,- ասել է նա:

Հարցին, թե ինչպիսին կլինի Վաշինգտոնի դիրքորոշումն առաջիկա ամիսներին բանակցությունները շարունակելու հարցում, Միլլերը պատասխանել է․ ՛՛Ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին՛՛:

  • Կիսվել: