չորեքշաբթի, հունիս 29
29 / 6 / 2022
ԱՄՆ-ն փորձում է հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում. Քիրբի

ԱՄՆ-ն փորձում է հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում. Քիրբի

ԱՄՆ-ն փորձում է հստակեցնել Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր կարևոր դաշնակիցն է։ Ո՛չ Շվեդիան, ո՛չ Ֆինլանդիան դեռ պաշտոնապես անդամակցության հայտ չեն ներկայացրել: Դա գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել, սակայն Պենտագոնում չենք կարող խոսել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի այլ երկրի արտաքին քաղաքականությունը»,- նշել է ԱՄՆ ռազմական գերատեսչության խոսնակը։

  • Կիսվել: