երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ԱՄՆ-ն պետք է հարգի միջազգային իրավունքը․ Իսպանիան արձագանքել է Թրամփի հայտարարությանը

ԱՄՆ-ն պետք է հարգի միջազգային իրավունքը․ Իսպանիան արձագանքել է Թրամփի հայտարարությանը

ԱՄՆ-ն պետք է հարգի միջազգային իրավունքը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև կնքված երկկողմ առևտրային համաձայնագրերը: Այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարությունը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խզում է բոլոր առևտրային ու տնտեսական կապերը Իսպանիայի հետ, քանի որ Իսպանիան հրաժարվել է իր բազաները տրամադրել ԱՄՆ-ին՝ Իրանին հարվածելու համար։

«Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ։ Իսպանիան մեզ ասաց, որ չենք կարող օգտագործել նրանց բազաները, և դա նորմալ է, մեզ դրանք պետք չեն։ Եթե մենք ուզում ենք, կարող ենք պարզապես թռչել և օգտագործել դրանք։ Ոչ ոք չի ասելու մեզ, որ չօգտագործենք դրանք»,-նշել էր նա։

  • Կիսվել: