հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի ռուսական 3 պետական հեռուստաընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի ռուսական 3 պետական հեռուստաընկերությունների նկատմամբ

ԱՄՆ վարչակազմը կիրակի օրը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում ռուսական երեք պետական ​​հեռուստաալիքների՝ Առաջին ալիքի, НТВ-ի և «Россия-1»-ի նկատմամբ, հայտնում է Ինտերֆաքսը։

«Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի առավել մեծ լսարան ունեցող․ պետության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվող երեք հեռուստաընկերությունների՝ «Առաջին ալիք»-ի, НТВ-ի և «Россия-1»-ի նկատմամբ»: 

Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է G7-ի առաջնորդների տեսահամաժողովի արդյունքներով:

Իր հերթին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, որ պատժամիջոցների պայմաններում ամերիկյան գովազդային արշավները, հեռարձակման տեխնոլոգիաները, տեսախցիկները, միկրոֆոնները, ձայնային սարքավորումներն այլևս հասանելի չեն լինի այս երեք հեռուստաալիքներին։

  • Կիսվել: