ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Իրանի հետ գործնական հարաբերություններ ունեցող երկրների դեմ
ԱՄՆ-ն տնտեսության մի շարք ոլորտների հետ կապված լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի ոչ միայն Իրանի, այլև Իրանի հետ գործնական հարաբերությունների մեջ գտնվող երկրների դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հրահանգ է տվել պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր ինչ-որ կերպ օգնում են Իրանին տնտեսական հարցերում կամ առևտրային հարաբերությունների մեջ են նրա հետ: