ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի երկու դատավորի և երկու դատախազի նկատմամբ
ԱՄՆ պետքարտուղարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի երկու դատավորի և երկու դատախազի նկատմամբ. պատճառը Միացյալ Նահանգների և Իսրայելի քաղաքացիներին հետապնդելու ջանքերն են:
Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՄՔԴ-ն «ազգային անվտանգության սպառնալիք» է, որը ծառայում է որպես իրավական գործիք ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ:
Իսրայելի վարչապետը ողջունել է Վաշինգտոնի այս քայլը: Իսկ Միջազգային քրեական դատարանը դատապարտել է ամերիկյան պատժամիջոցները՝ դա որակելով հարձակում իր անկախության և անաչառության դեմ: ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցները քննադատել են նաև Ֆրանսիան և ՄԱԿ-ը:


