շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս ԱՀԿ-ից

ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս ԱՀԿ-ից

ԱՄՆ-ն պաշտոնապես հայտնել է ԱՀԿ-ին, որ դուրս է գալիս կազմակերպությունից, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

ԱՀԿ ներկայացուցիչը հաստատել է, որ կազմակերպությունում ԱՄՆ-ից ստացել են պաշտոնական իրազեկումը:

Կազմակերպությունից դուրս գալու համար, ըստ կարգի, պետությունը հայտ է ներկայացնում և մեկ տարվա ընթացքում կատարում անդամության հետ կապված իր բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ վճարում անդամավճարները: Հունիսի տվյալներով՝ ԱՄՆ -ն պարտավոր էր ԱՀԿ -ին վճարել 198 մլն դոլար:

Ի ղեպ՝ այն, որ ԱՄՆ-ն ցանկանում է դուրս գալ ԱՀԿ -ից, երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր դեռ մայիսին: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին չմտածված քայլ է համարել ԱՄՆ նախագահի՝ ԱՀԿ -ից դուրս գալու որոշումը:

 
 

  • Կիսվել: