ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կայանալիք հանդիպումը

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կայանալիք հանդիպումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության թվիթերյան գրառման մեջ. «Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենան վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև բանակցությունները: Կոչ ենք անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և վերահաստատում աջակցությունը բոլոր առկա խնդիրների դիվանագիտական լուծմանը»։

  • Կիսվել: