ԱՄՆ-ն օդային շրջափակում է սահմանում Իրանի դեմ․ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, առևտրայինից բացի, Իրանի դեմ սահմանում է նաև օդային շրջափակում։
«Սպիտակ տան ղեկավարությունը պետք է իմանա, որ արի իրանցի ժողովուրդը երբեք հետ չի կանգնի օդային և առևտրային շրջափակման առաջ։ Ցանկացած տեսակի արկածախնդրությանն ու ճնշմանն Իրանի պատասխանը կստիպի նրանց զղջալ. այն կլինի կոշտ, ճշգրիտ և արագ», — Ղալիբաֆի խոսքերը մեջբերում է նրա Telegram-յան ալիքը։
Նա նաև վերահաստատել է, որ քանի դեռ Իրանը չի կարողանում նավթ վաճառել, տարածաշրջանի երկրներից և ոչ մեկը նույնպես չի կարողանա դա անել։ Ղալիբաֆը զգուշացրել է՝ քանի դեռ Իրանի անվտանգությանը սպառնացող վտանգները պահպանվում են, անահանգիստ իրավիճակը կպահպանվի նաև Մերձավոր Արևելքի ենթակառուցվածքների համար։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերություններն այլևս չեն կարողանա թռիչքներ իրականացնել, իսկ պատժամիջոցների պատճառով նրանց վերգետնյա սպասարկման ծառայություններ չեն մատուցվի։ Դրանից հետո մի շարք երկրներ դադարեցրել են իրանական ավիաընկերությունների չվերթների ընդունումը։



