երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՄՆ-ն ոչ հիմա, ոչ էլ հետագայում չի նախատեսում ամերիկացի զինծառայողներ ուղարկել Գազա. Սպիտակ տան ներկայացուցիչ

ԱՄՆ-ն ոչ հիմա, ոչ էլ հետագայում չի նախատեսում ամերիկացի զինծառայողներ ուղարկել Գազա. Սպիտակ տան ներկայացուցիչ

ԱՄՆ-ն ոչ հիմա, ոչ էլ հետագայում չի նախատեսում ամերիկացի զինծառայողներ ուղարկել Գազա, սակայն գործընկերների հետ քննարկում է հակամարտության ավարտից հետո այնտեղ որոշակի ՛՛միջազգային խաղաղապահ՛՛ ներկայություն տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հիմա կամ ապագայում Գազայում ամերիկացի զինվորականներ տեղակայելու ծրագրեր կամ մտադրություններ չկան՛՛։

Քիրբին հավելել է, որ ԱՄՆ-ն գործընկերների հետ քննարկում է, թե ՛՛ինչ տեսք պետք է ունենա Գազան հակամարտության ավարտից հետո՛՛, ինչպես նաև այդ տարածքում ՛՛որոշակի միջազգային ներկայության՛՛ հնարավոր տեղակայումը։

Նրա խոսքով, սակայն, դրա վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել:

 

  • Կիսվել: