կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ

ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ նրանց, ովքեր խոսքի ազատություն են իրացնում»,- Turan գործակալության հարցին ի պատասխան՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Ավելի վաղ Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրում կոռուպցիան և մարդու իրավունքների խախտումները լուսաբանող Abzas Media-ի չորս աշխատակից, ինչպես նաև Kanal 13 ինտերնետային ալիքի տնօրենը:

  • Կիսվել: