հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ն կպատասխանի, եթե Ռուսաստանը զանգվածային ոչնչացման զենք կիրառի Ուկրաինայում. Բայդեն

ԱՄՆ-ն կպատասխանի, եթե Ռուսաստանը զանգվածային ոչնչացման զենք կիրառի Ուկրաինայում. Բայդեն

ԱՄՆ-ը կպատասխանի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգվածային ոչնչացման զենք կիրառի Ուկրաինայում, պատասխանի բնույթը կախված կլինի կիրառման բնույթից: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն կպատասխանե՞ն ռազմական գործողություններով, եթե Ռուսաստանը քիմիական զենք օգտագործի։

՛՛Մենք կպատասխանենք, եթե նա օգտագործի դա։ Պատասխանի բնույթը կախված կլինի կիրառման բնույթից՛՛,- ասել է Բայդենը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը կամրապնդի իր քիմիական, կենսաբանական եւ միջուկային պաշտպանության համակարգերը այն մտավախությունների պատճառով, որ Ռուսաստանը նախատեսում է նման զենք օգտագործել Ուկրաինայում:

 

  • Կիսվել: