ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հшրձակումները․ աղբյուր
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին տեղեկացնում է Axios-ը։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները զգուշացրել է իր դաշնակիցներին, որ դա կարող է վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը, առաջացնել նավթի համաշխարհային գների կտրուկ աճ և հրահրել ավելի լայնածավալ պատասխան գործողություններ Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների դեմ։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նաև ցանկանում է պահպանել Իրանի նավթային ոլորտը՝ պատերազմից հետո հնարավոր համագործակցության համար։


