հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ն խրախուսում է «գործ տալը». Զախարովա

ԱՄՆ-ն խրախուսում է «գործ տալը». Զախարովա

Վաշինգտոնն իր քաղաքացիներին կոչ է արել որտեղ հարկն է հայտնել ՛՛Ռուսաստանի Դաշնության կառավարության մասնակցությամբ կոռուպցիոն գործողությունների արդյունքում ձեռք բերված բոլոր միջոցների մասին՛՛, և այդ քաղաքացիներին ֆինանսական պարգևներ են խոստացել։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Արտգործնախարարությա  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն խրախուսում է ՛՛գործ տալը՛՛՝ իր տնտեսական վատ պայմանների ֆոնին։

Զախարովան, մասնավորապես, նշել է. ՛՛Ստեղծագործելու ինչպիսի ասպարեզ, այնպես չէ՞: Հատկապես հաշվի առնելով հանկարծ եկած միջսեզոնային արձակուրդի շրջանը: Ամերիկյան իշխանությունները պետք է շտապեն, այլապես նման հանգամանքներում հանգստացողները հանկարծ նոստալգիա կունենան։ Համաձայնեք, սա տագնապալի նորություն է նրանց համար, ովքեր այժմ փորձում են շտապ ոսկեզօծ ձվեր դնել եվրոատլանտյան զամբյուղների մեջ՛՛

Նա ԱՄՆ-ին հիշեցրել է, որ անելու շատ գործ ունեն, օրինակ՝ հաշվետվություն ներկայացնեն, թե ինչի՛ հիման վրա է օտարերկրյա ակտիվների ապօրինի սառեցում կատարվում, կամ որտեղ են ՛՛աֆղանական միլիարդները՛՛, որոնք հատկացվել են երկրի վերականգնման ու ենթակառուցվածքների զարգացման համար:

Զախարովան հավելել է. ՛՛Բայց քանի որ ԱՄՆ-ն որոշել է կենտրոնանալ մեր երկրի և նրա կառավարության անդամների վրա, ես հուշեմ։ Վերջին շրջանում Ռուսաստանի նախկին կառավարության օրեցօր ակտիվացող անդամ Անդրեյ Կոզիրևը բավական հաճախ է հայտնվում արևմտյան լրատվամիջոցներում։ Չե՞ն ուզում արդյոք կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարող ԱՄՆ պաշտոնյաները հետաքրքրվել ԱՄՆ-ում ապրող այս քաղաքացու եկամուտների աղբյուրի, ինչպես նաև նրա բոլոր շփումներով և գործարար կապերով, թե՞ օգնենք։ Ինձ հասանելիք նյութական պարգևը ամերիկյան կառավարությունը կարող է Քլինթոնների հիմնադրամին փոխանցել, և միաժամանակ այն ևս ստուգել՛՛:

 

  • Կիսվել: