շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան ռազմական «անակնկալներ» է պատրաստել Ռուսաստանի համար. սպասում ենք դրանց կիրառման արդյունքներին. Պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան ռազմական «անակնկալներ» է պատրաստել Ռուսաստանի համար. սպասում ենք դրանց կիրառման արդյունքներին. Պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան ռազմական «անակնկալներ» է պատրաստել Ռուսաստանի համար, և սպասում է դրանց կիրառման արդյունքներին:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մենք կարծում ենք, որ նրանք մի քանի անակնկալներ ունեն, և մենք անհամբեր սպասում ենք արդյունքներին»,-նշել է նա:

Ըստ Միլլերի՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան ունի «պլան, որը կարող է կիրառել՝ մարտի դաշտում հաղթանակներ տանելու համար»։

 

  • Կիսվել: