երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
ԱՄՆ-ն Կարիբյան ծովում յոթերորդ լցանավն է կալանել

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում յոթերորդ լցանավն է կալանել

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում կալանել է յոթերորդ լցանավը՝ Sagitta-ն, որը, ըստ ԱՄՆ Հարավային հրամանատարության, խախտել է պատժամիջոցների տակ գտնվող լցանավերի շրջափակումը։

Ինչպես ասված է հայտարարության մեջ՝ ԱՄՆ-ն հանձնառու է ապահովել, որ Վենեսուելայից դուրս եկող նավթը կմատակարարվի պատշաճ ձևով և օրինական հիմքերով։ Հարավային հրամանատարության տվյալներով՝ գործողության ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։

Նավերի հետագծմամբ զբաղվող VesselFinder ծառայության տվյալներով՝ Sagitta նավը նավարկում է Պանամայի դրոշի ներքո և ընդգրկված է ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում: Միևնույն ժամանակ, MarineTraffic պորտալի տվյալներով՝ նույն անունով և IMO նույնականացման համարով նավթատարը նավարկում է Լիբերիայի դրոշի ներքո։ Սա արդեն յոթերորդ դեպքն է, երբ ԱՄՆ-ի զինվորականները նավ են կալանում Վենեսուելայից նավթի արտահանման մեջ ներգրավված լցանավերի հետապնդման գործողության շրջանակում:

 

  • Կիսվել: