ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին կարգադրել է ընտանիքներով հեռանալ Օմանից
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ երկրում արտակարգ իրավիճակներում չներգրավված պետական ծառայողներին և նրանց ընտանիքներին հրամայել է լքել Օմանը։
Պետդեպը, մասնավորապես, հաղորդագրության մեջ շեշտել է «զինված հակամարտության և ահաբեկչության վտանգի ռիսկը»։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Բաղդադում տարածել էր նախազգուշացում, որտեղ իր քաղաքացիներին կոչ էր արել «անմիջապես լքել Իրաքի տարածքը»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչի հետևանքով տեղի են ունեցել ավերածություններ և կան զոհեր։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։


