երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
ԱՄՆ-ն իրավունք չունի Իրանից պահանջել հրաժարվել ուրանի հարստացումից. Արաղչի

ԱՄՆ-ն իրավունք չունի Իրանից պահանջել հրաժարվել ուրանի հարստացումից. Արաղչի

Ամերիկյան կողմը Իրանի հետ բանակցություններում չպետք է փորձի հասնել Թեհրանի լիակատար հրաժարմանը ուրանի հարստացումից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Երբ նրանք ասում են, որ մենք չպետք է ուրանի հարստացման օբյեկտներ ունենանք, դա գերիշխանության փորձ է։ Նրանք նշում են, որ մտահոգված են: Սակայն կարո՞ղ է արդյոք նման անհանգստության փաստը իրանցի ժողովրդին զրկել ուրանը հարստացնելու հնարավորությունից։ Նման տարբերակն անթույլատրելի է Իրանի համար», – նշել է  նախարարը։

Արաղչին ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանը միջուկային զենք ունենալուն չի ձգտում։ «Եթե նրանց մտահոգությունը կապված է միջուկային զենքի հետ, ապա, այո, մենք նույնպես կարծում ենք, որ այդպիսի զենքն անթույլատրելի է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Իրանն ու ԱՄՆ-ն արդեն միջնորդավորված բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն վերջնական համաձայնության դեռ չեն հասել։

  • Կիսվել: