չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
ԱՄՆ-ն իրականացնում է հերթական լցանավի առգրավման գործողություն. աղբյուր

ԱՄՆ-ն իրականացնում է հերթական լցանավի առգրավման գործողություն. աղբյուր

ԱՄՆ-ը Կարիբյան ծովում՝ Տրինիդադից ոչ հեռու, իրականացնում է Olina լցանավի առգրավման գործողությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ սա նավերի առգրավման արդեն հինգերորդ նման գործողությունն է վերջին շաբաթների ընթացքում, վենեսուելական նավթի տարհանման համար Վաշինգտոնի գործադրած ջանքերի շրջանակում, նշել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։

Olina նավը, ըստ աղբյուրի, լողում է Արեւելյան Թիմորի դրոշի ներքո, ինչը չի համապատասխանում իրականությանը, այն ավելի վաղ դուրս էր եկել Վենեսուելայից եւ վերադարձել է տարածաշրջան։

Անցած տարվա հունվարին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր մտցրել այդ լցանավի դեմ, քանի որ, ըստ Վաշինգտոնի, նավը մտնում է ստվերային նավատորմի ցուցակի մեջ։

  • Կիսվել: