ԱՄՆ-ն իր ուժեր դուրս է բերել Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից
Ամերիկյան ուժերը լքել են Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազան, որը գտնվում է Հորդանանի և Իրաքի սահմանների մոտ: Նրանք տեղափոխվել են Հորդանանի տարածք, տեղեկացնում է AFP-ն՝ հղում անելով սիրիական երկու ռազմական աղբյուրի։
Ըստ աղբյուրների՝ զորքերի դուրսբերումն ավարտվել է, ամերիկյան կողմն էլ վերջին 15 օրվա ընթացքում դուրս է բերել սարքավորումները։ Մի աղբյուր պարզաբանել է, որ սիրիական ստորաբաժանումներն արդեն սկսել են տեղակայվել ռազմաբազայում:
Իր հերթին Սիրիայի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ բանակի ստորաբաժանումներն ամերիկյան կողմի հետ համակարգված վերահսկողության տակ են վերցրել Ալ Թանֆ ռազմակայանը:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ զինված ուժերը մտադիր են շարունակել համակարգումը Հորդանանից։
Մինչև վերջերս ամերիկյան զինուժը տեղակայված էր Սիրիայի հյուսիս-արևելքում, որը վերահսկում էին քրդական կազմավորումները, ինչպես նաև Ալ Թանֆ ռազմաբազայում, որն առանցքային դեր էր խաղում միջազգային կոալիցիայի գործողություններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:



