ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ն հորդորում է անհապաղ թոթափել լարվածությունը Սիրիայի հյուսիսում. Պետդեպ

ԱՄՆ-ն հորդորում է անհապաղ թոթափել լարվածությունը Սիրիայի հյուսիսում. Պետդեպ

ԱՄՆ–ն հորդորում է քայլեր ձեռնարկել Սիրիայի հյուսիսում իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
 
«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսում ռազմական վերջին գործողություններով, որոնք ապակայունացնում են տարածաշրջանի իրավիճակը` վտանգելով ԻՊ–ի դեմ պայքարի մեր ընդհանուր նպատակն ու ԱՄՆ քաղաքացիական բնակչությանն ու անձնակազմին», – ասվում է Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի կայքում։
 
Փրայսի խոսքով` Վաշինգտոնը հասկանում է, որ Թուրքիան ահաբեկչության հետ կապված անվտանգության հարցում օրինական մտավախություններ ունի։
 
«Միևնույն ժամանակ մենք հետևողականորեն արտահայտել ենք մեր լուրջ մտահոգությունն առ այն, որ սիրիական էսկալացիան կարող է ազդել ԻՊ*–ի դեմ պայքարելու մեր նպատակի և սահմանի երկու կողմում քաղաքացիական բնակչության վրա։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակիչների մահվան առնչությամբ», – նշել է Պետդեպի ներկայացուցիչը։

  • Կիսվել: