ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում նավթային լցանավ է կալանել
ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում նավթային լցանավ է կալանել՝ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար։ Այս մասին ասված է Պենտագոնի X -ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Գիշերը ԱՄՆ զինված ուժերը Հնդկա-ամն
լցանավԽաղաղօվկիանոսյան հրամանատարության պատասխանատվության գոտում անխոչընդոտ իրականացրել են Aquila II նավի զննումը, արգելափակումն ու կալանումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ Լցանավը, ենթադրաբար, խախտել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար սահմանված կարանտինը։ Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա «անօրինական սուբյեկտներին և նրանց հանցակիցներին» մարտահրավեր նետել ամերիկյան իշխանությանը համաշխարհային ծովային տարածքում:


