ԱՄՆ-ն հայտնել է Վենեսուելայի ափերի մոտ նարկոկարտելին պատկանող նավակին հարվածելու մասին
ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում ոչնչացրել են նարկոկարտելին պատկանող նավակ: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 3-ի առավոտյան, նախագահ [ԱՄՆ] Դոնալդ Թրամփի հրահանգով, ես հրամայեցի մահացու հարված հասցնել ահաբեկչական կազմակերպություններին առնչվող նարկոկարտելի նավակին: Հարվածը տեղի է ունեցել Վենեսուելայի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում, երբ նավը տեղափոխում էր թմրանյութերի զգալի քանակություն, որը ուղևորվում էր Ամերիկա՝ մեր ժողովրդին թունավորելու համար»:
Հեգսեթի խոսքով՝ գործողության ընթացքում զոհվել են նավակում եղած չորս մարդ. ԱՄՆ հետախուզությունը ցույց է տվել, որ նրանք նարկոկարտելի անդամներ էին։
«Այդ հարվածները կշարունակվեն մինչև ամերիկյան ժողովրդի վրա հարձակումների դադարեցումը»,-նշել էՊենտագոնի ղեկավարը:
Տեսանյութը՝ այստեղ:


