շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն հայտարարել է քիմիական զենքի իր պաշարներն ամբողջությամբ ոչնչացնելու մասին

ԱՄՆ-ն հայտարարել է քիմիական զենքի իր պաշարներն ամբողջությամբ ոչնչացնելու մասին

ԱՄՆ-ն հայտարարել է քիմիական զենքի իր պաշարներն ամբողջությամբ ոչնչացնելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Ինչպես նշվում է՝ ԱՄՆ-ում քիմիական զենքի ոչնչացման գործընթացը տևել է ավելի քան 30 տարի:

Ջո Բայդենը կոչ է արել այն երկրներին, որոնք մինչ այժմ չեն միացել քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային, անել դա: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին և Սիրիային կոնվենցիայի շրջանակներում իրենց պարտավորությունները խախտելու համար։

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է ԱՄՆ-ում զենքի ոչնչացման փաստը:

  • Կիսվել: