երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կհատկացնի բյուջեից. Բլինկեն

ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կհատկացնի բյուջեից. Բլինկեն

Միացյալ Նահանգները ներդրում է անում ջանքերում, որոնք համահունչ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական բարեփոխումներին. այս մասին Բրյուսելում հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք մտադիր ենք ավելի քան 65 մլն դոլարի օգնություն հատկացնել մեր բյուջեից, ինչը 50%-ով ավելի է երկու տարի առաջվա ցուցանիշից: Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմացկունության ավելացմանը», - ասել է Բլինկենը՝ մանրամասնելով, որ ներդրումներ են լինելու պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգիայի, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման ոլորտներում:

  • Կիսվել: