ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն հաստատել է, որ Աֆղանստանում ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռ է ընկել

ԱՄՆ-ն հաստատել է, որ Աֆղանստանում ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռ է ընկել

ԱՄՆ-ը հաստատել է, որ Աֆղանստանում ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռ է ընկել։ ՌՕՈՒ շտաբի պետ Դեյվ Գոլդֆեյնն ասել է, որ ընկել է ռազմական Bombardier E-11 ինքնաթիռ, տեղեկացնում է CNBC-ը:

Նշվում է, որ օդանավը վթարի է ենթարկվել Աֆղանստանի կենտրոնական Գազնի շրջանում։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի մեջ բոլոր գտնվողները զոհվել են։ Վթարը տեղի է ունեցել թալիբների վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Գոլդֆեյնը չի կարողացել հաստատել, թե արդյոք ինքնաթիռը գնդակոծվել է թշնամու կողմից, եւ չի կարողացել տեղեկատվություն տալ պոտենցիալ զոհերի մասին։

  • Կիսվել: