երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«ԱՄՆ-ն և Թուրքիան ունեն ահաբեկչական սպառնալիքները տապալելու ընդհանուր նպատակ». Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են ահաբեկչական սպառնալիքները

«ԱՄՆ-ն և Թուրքիան ունեն ահաբեկչական սպառնալիքները տապալելու ընդհանուր նպատակ». Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են ահաբեկչական սպառնալիքները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են ՛՛ահաբեկչական սպառնալիքները՛՛։

Բլինքենը և Ֆիդանը շեշտել են, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան ունեն ՛՛ահաբեկչական սպառնալիքները տապալելու ընդհանուր նպատակ՛՛: Այս մասին նշված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

՛՛Անկախ նրանից, թե սպառնալիքները գտնվում են Սիրիայում, Իրաքում կամ այլուր, դրանք խաթարում են Միացյալ Նահանգների, Թուրքիայի և դաշնակիցների անվտանգությունը։ Պետքարտուղարն ընդգծել է ընդհանուր գործունեության համակարգման և հակասությունների վերացման անհրաժեշտությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի ԱԳ նախարարն իր հերթին հայտնել է, որ Ֆիդանը ՛՛կտրուկ կերպով տեղեկացրել է՛՛ իր ամերիկացի գործընկերոջը, որ Միացյալ Նահանգները, որպես Թուրքիայի դաշնակից, պետք է դադարեցնի համագործակցությունը Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ջոկատների հետ և նշել, որ ՛՛Թուրքիայի հակաահաբեկչական գործողություններն Իրաքում և Սիրիայում կշարունակվեն վճռական կերպով՛՛

Նախարարները տարածաշրջանում Թուրքիայի գործողությունների շրջանակներում քննարկել են Իրաքում և Սիրիայում Թուրքիայի և ամերիկյան զորքերի փոխգործակցության մեխանիզմը։ Կողմերը եկել են եզրակացության, որ ՛՛թուրքական զինված ուժերի խոցված անօդաչու թռչող սարքի համատեքստում այդ մեխանիզմն արդյունավետորեն կգործի՝ չմիջամտելով Թուրքիայի՝ ահաբեկչության դեմ պայքարին՛՛:

  • Կիսվել: