հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները քննարկում են Ռուսաստանին G20-ից հեռացնելու հնարավորությունը

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները քննարկում են Ռուսաստանին G20-ից հեռացնելու հնարավորությունը

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները քննարկում են Ռուսաստանին G20-ից հեռացնելու հնարավորությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

G20-ը աշխարհի խոշորագույն տնտեսությունների խումբ է, որի նպատակն է համակարգել գործողությունները համաշխարհային տնտեսության վրա ազդող ամենակարևոր հարցերի շուրջ:

Գործակալության աղբյուրները նշում են, որ Լեհաստանն առաջարկել է բացառել Ռուսաստանին G20-ից, իսկ ԱՄՆ-ն աջակցել է այդ առաջարկին։

Սակայն, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանին բացառելու հեռանկարները կասկածելի են. Չինաստանը, Հնդկաստանը կամ Սաուդյան Արաբիան, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն իրենց վետոյի իրավունքը։

Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը հեռացվեց համաշխարհային առաջատար տերությունների մեկ այլ ակումբից՝ G7-ից:

  • Կիսվել: