հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ են սահմանել ՀԱՄԱՍ-ի դեմ

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ են սահմանել ՀԱՄԱՍ-ի դեմ

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցների նոր փաթեթ են ներկայացրել ՀԱՄԱՍ խմբավորման մի շարք առանցքային ներկայացուցիչների դեմ, հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է ՀԱՄԱՍ-ի առանցքային այն ներկայացուցիչների դեմ, որոնք աջակցում են խմբավորման գործունեությանը՝ կառավարելով նրանց ֆինանսները՛՛:

Նշվում է նաև, որ Վաշինգտոնն իր պատժամիջոցների փաթեթը համակարգել է Լոնդոնի հետ։

Մասնավորապես, ցուցակներում կան ֆիզիկական անձինք, որոնք, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների, գտնվում են Թուրքիայում և Լիբանանում։

 

  • Կիսվել: