ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱՄՆ-ն և Չինաստանը Թրամփի ու Ծինփինի հանդիպումից առաջ համաձայնության են եկել առևտրային հարցերի շուրջ

ԱՄՆ-ն և Չինաստանը Թրամփի ու Ծինփինի հանդիպումից առաջ համաձայնության են եկել առևտրային հարցերի շուրջ

Մալայզիայում երկօրյա բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները մշակել են առևտրային անհամաձայնությունների լուծման շրջանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հաջորդ շաբաթ կայանալիք անձնական հանդիպման ժամանակ քննարկելու համար: Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 30-ին՝ Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։

«Մենք հենց նոր ավարտեցինք երկօրյա բանակցությունները և հիմք դրեցինք երկու առաջնորդների միջև հինգշաբթի օրը Հարավային Կորեայում կայանալիք քննարկումների համար»,-նշել է նա:

ԱՄՆ ֆինանսների նախարարը հավելել է, որ երկու կողմերը կարողացել են համաձայնության գալ Պեկինի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես՝ ձվի և սոյայի գնումների, ինչպես նաև ԱՄՆ-ի համար չինական հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողության հետաձգման վերաբերյալ։

  • Կիսվել: