շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ-ն դժգոհ է Կատարի տարածքին Իսրայելի հարվածներից, սակայն դա չի փոխի Վաշինգտոնի դաշնակցային կարգավիճակն Իսրայելի նկատմամբ. Ռուբիո

ԱՄՆ-ն դժգոհ է Կատարի տարածքին Իսրայելի հարվածներից, սակայն դա չի փոխի Վաշինգտոնի դաշնակցային կարգավիճակն Իսրայելի նկատմամբ. Ռուբիո

ԱՄՆ-ն դժգոհ է Իսրայելի օդային հարվածներից, որոնք ուղղված էին Կատարում ՀԱՄԱՍ-ի դիրքերին, սակայն այդ հարձակումը չի փոխի Վաշինգտոնի դաշնակցային կարգավիճակն Իսրայելի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ շաբաթ օրը մեկնելով տարածաշրջան, տեղեկացնում է AFP-ը։

Վաշինգտոնից Իսրայել մեկնելուց առաջ, որտեղ նախատեսված են բանակցություններ Իսրայելի պաշտոնյաների հետ, Ռուբիոն լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Ակնհայտ է, որ մենք դժգոհ էինք, նախագահը դժգոհ էր: Սա չի փոխի մեր հարաբերությունների բնույթը Իսրայելի հետ, բայց պետք է խոսենք այդ մասին, նախևառաջ՝ այն ազդեցության մասին, որը դա կարող է ունենալ Գազայում հրադադարի հասնելու դիվանագիտական ջանքերի վրա»։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը կիրակի օրը սկսում է այցը Իսրայել։ Այցը տեղի է ունենում այն բանից հետո․ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Իսրայելի հարվածը՝ ուղղված Կատարի մայրաքաղաքում հավաքված ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամների դեմ։ Մամուլի տվյալներով՝ նրանք այդ պահին քննարկում էին ԱՄՆ-ի առաջարկները՝ Գազայում կրակի դադարեցման վերաբերյալ։ Վեց մարդ զոհվել է։

 

  • Կիսվել: