չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ-ն դեռ հավակնում է «ժողովրդավարության համաշխարհային ուսուցչի» դերին, ինչը ժպիտ է առաջացնում․ Պեսկովը՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասին

ԱՄՆ-ն դեռ հավակնում է «ժողովրդավարության համաշխարհային ուսուցչի» դերին, ինչը ժպիտ է առաջացնում․ Պեսկովը՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասին

 Միացյալ Նահանգները, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն անցկացնելով, փորձում է հերթական դասը տալ այլ երկրներին, սակայն նրա բարոյախոսությունները շատ պետություններ լուրջ չեն ընդունում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ամերիկան, որն, ի հեճուկս ամենի, դեռ հավակնում է «ժողովրդավարության համաշխարհային ուսուցչի» դերին, արդեն երկրորդ անգամ, որպես իր աշակերտների, հավաքում է մի շարք երկրների, որպեսզի բարոյախոսություն կարդա»,- ասել է Պեսկովը։

«Այն երկրները, որոնք ցանկացել են մասնակցել այդ «դասին», իրենց ընտրությունն են կատարել, դա նրանց գործն է, իսկ իրականում տեսանելի է, որ երկրներին «առաջին» ու «երկրորդ սորտի» դասելու ԱՄՆ-ի փորձերը շատերի կողմից են ժպիտով ընդունվում»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը դժվար է լուրջ միջոցառում անվանել։

  • Կիսվել: